Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տագնապում են, դրա համար էլ դիմել են դատարան

Տագնապում են, դրա համար էլ դիմել են դատարան
12.01.2018 | 15:16

Լոնդոնյան մի ընտանիք դատարան է դիմել «Չելսի» ֆուտբոլային ակումբի համար կառուցվող նոր մարզադաշտի շինարարությունն արգելելու պահանջով: Ընտանիքը տագնապ ունի, որ մարզադաշտի պատճառով կարող են արգելափակվել իրենց տան լուսամուտների վրա ընկնող արևի ժառագայթները:

Նշենք, որ ռուս միլիարդատեր, ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի այս նոր հղացումը նախատեսված է 60 հազար հանդիսականի համար: Ասել է թե այն 19 հազար նստատեղով ավելի կլինի ակումբի նախկին մարզադաշտից: Նորակառույցի վրա ծախսվելու է մեկ միլիարդ դոլար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ